Մատչելի հղումներ

Նավթի արտանետումները կդադարեն երկու-երեք օրից


Բրիթիշ Փեթրոլիումը կիրակի կամ երկուշաբթի օրերին վնասված խողովակի մեջ կմղի խիտ ցեխաջուր, ինչն էլ կդադարեցնի արտանետումը

Բրիթիշ Փեթրոլիում նավթային ընկերության պատասխանատու պաշտոնյաները հավատացած են, Մեքսիկայի ծոցում պայթած նավթատար խողովակաշարից նավթի արտանետումները եկող շաբաթվա սկզբին կդադարեցվեն։

Նրանց խոսքերով, կիրակի կամ երկուշաբթի օրերին վնասված խողովակի մեջ կմղվի խիտ ցեխաջուր, ինչն էլ կդադարեցնի արտանետումը։


Ինչպես Ամերիկայի Ձայնին հաղորդեց ընկերության խոսնակ Ջոն Քարրին, մեկ րոպեի ընթացքում խողովակը կմղվի մոտ 4Օ տակառ ցեխաջուր, որից հետո այն կծածկվի ցեմենտով։

Նախագահ Օբամայի վարչակազմը հրահանգել է Բրիթիշ Փեթրոլիումին արտանետումների ու դրա դեմ իրականացվող բոլոր գործողությունների մասին մանրամասն տեղյակ պահել հանրությանը ինտերնետային իրենց կայքէջով։

Ընկերությունն արդեն ուրբաթ օրը հայտարարեց, թե ինտերնետային իրենց էջում մարդիկ արդեն կարող են ուղիղ եթերում դիտել նավթի արտանետումները կասեցնելու ուղղությամբ տարվող բոլոր գործողությունները։

Ընկերությունը նաեւ ընդունել է, որ արտանետումները շատ ավելի մեծ ծավալների են հասել, քան նախապես ենթադրվում էր։

XS
SM
MD
LG