Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ղեկավարությունը գոհ չէ նավթի արտանետումները կասեցնելու գործընթացից


ԱՄՆ-ի ղեկավարությունը գոհ չէ նավթի արտանետումները կասեցնելու գործընթացից
ԱՄՆ-ի ղեկավարությունը գոհ չէ նավթի արտանետումները կասեցնելու գործընթացից

Նավթի պարունակությամբ ջրի շերտն այժմ ունի 16 կմ երկարություն, 5 կմ լայնություն եւ 1ՕՕ մետր խորություն

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք գոհ չեն Մեքսիակայի ծոցում նավթի պայթած խողովակից նավթը այլ խողովակով դուրս մղելու ՝՝Բրիթիշ Փեթրոլիում՛՛ ընկերության կողմից իրականացված ջանքերից։

ԱՄՆ-ի ներքին հարցերով նախարար Քեն Սալազարը եւ Հայրենիքի անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն ասում են, թե ՝՝չեն հանգստանա՛՛ այնքան ժամանակ, քանի դեռ Բրիթիշ Փեթրոլիումը լիովին չի փակել հանքի վնասված խողովակը ու լիովին չի մաքրել ջուրը արտանետված նավթից։


Ընկերությունն այժմ փորձում է 2 կիլոմետրանոց մի խողովակաշար կցել ստորջրյա վնասված խողովակին, արտանետվող նավթն այդ խողովակաշարով դեպի նավթատար նավերը մղելու համար։

Սալազարի ու Նապոլիտանոյի խոսքերով՝ այս միջոցը խնդրի լուծում չէ, հատկապես, երբ դեռ պարզ էլ չէ, թե որքանով արդյունավետ այն կլինի։

Ապրիլի 2Օ-ին մատույցի վրա տեղի ունեցած պայթյունից հետո բաց օվկիանոսն է թափվել մի քանի միլիոն լիտր նավթ։

Ստորջրյա գիտությունների եւ տեխնոլոգիաների ազգային հաստատությունը հայտարարում է, թե ծոցի խորը ջրերում հայտնաբերել է մեծ քանակությամբ նավթի բաղադրություն, ինչը ցույց է տալիս, որ այս վթարի հետեւանքները շատ ավելի վտանգավոր են, քան նախապես ենթադրում էին։


Նավթի պարունակությամբ ջրի շերտն այժմ ունի 16 կմ երկարություն, 5 կմ լայնություն եւ 1ՕՕ մետր խորություն։ Այն զրկում է ջուրը թթվածնից, ինչի արդյունքում այս տարածության վրա կվերանա բուսական ու կենդանական աշխարհի մեծ մասը։


XS
SM
MD
LG