Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը նավթի արտանետումների խնդիրը քննարկում է կառավարության անդամների հետ


Ստորջրյա պայթած խողովակի վրա իջեցված հսկա կափարիչը սկսել է դուրս մղել արտանետվող նավթի մի մասը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը հանդիպում է ունենալու կառավարության անդամների հետ՝ քննարկելու Մեքսիկական ծոցում նավթի զանգվածային արտանետումների հետ կապաված խնդիրները։

Սպիտակ տանն անցկացվելիք հանդիպումից առաջ նավթային Բրիթիշ Փեթրոլիում ընկերությունը հայտարարել էր, որ ստորջրյա պայթած խողովակի վրա իջեցված հսկա կափարիչը սկսել է դուրս մղել արտանետվող նավթի մի մասը։
Ըստ նույն հաղորդագրության, հինգշաբթի օրվանից մինչեւ կիրակի այս եղանակով հավաքվել է մոտ 166ՕՕ տակառ նավթ։

Մասնագետներն ասում են, թե ապրիլի 2Օ-ին Լուիզիանա նահանգին ափամերձ Մեքսիկական ծոցում գտնվող մատույցում տեղի ունեցած պայթյունից հետո օվկիանոսն է օրական թափվում 19 հազար տակառ նավթ։

Արտանետումները դադարեցնելու հարցով ԱՄՆ-ի կառավարության կողմից նշանակված պաշտոնյան՝ սահմանապահ ուժերի ծովակալ Թեդ Ալենն ասել է, թե արտանետումները լիովին դադարեցնելու համար դեռեւս կպահանջվի մի քանի ամիս։ Այս պահին շարունակվում են այդ նպատակի համար իրականացվող հորատման աշխատանքերը։

Բրիթիշ Փեթրոլիումը շարունակում է նաեւ երկրորդ կափարիչը տեղադրելու աշխատանքները։ Այն պատրաստ կլինի եկող շաբաթ։

Արտանետումները դադարեցնելու աշխատանքների համար ապրիլի 2Օ-ից ծախսվել է 1 միլիարդ 25Օ միլիոն դոլար։ Իսկ նավթի պարունակությամբ ջրերն արդեն ուղղություն են վերցրել դեպի Ֆլորիդա։

XS
SM
MD
LG