Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հորդորում է լավ պայմաններ ստեղծել Իրաքից վերադարձող զինվորականների համար


ԱՄՆ-ի նախագահը հորդորում է լավ պայմաններ ստեղծել Իրաքից վերադարձող զինվորականների համար
ԱՄՆ-ի նախագահը հորդորում է լավ պայմաններ ստեղծել Իրաքից վերադարձող զինվորականների համար


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, թե Իրաքում ԱՄՆ-ի առաքելությունը ՝՝մի գերզանց ձեռքերում էր՛՛, որը կարող է օրինակ ծառայել երկրի ներքին հարցերը միասնաբար լուծելու համար։

Ամենշաբաթյա իր ուղերձում Օբաման իր երախտագիտությունը հայտնեց այն մեկ եւ կես միլիոն ամերիկացիներին, ովքեր Իրաքում են ծառայել 2ՕՕ3 թվականից ի վեր, ինչպես նաեւ այն 4 5ՕՕ ընտանիքներին, որոնց հարազատներն ընկան Իրաքում ռազմական գործողությունների ժամանակ։

Հիշեցնենք, որ այս օրերին՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը ԱՄՆ-ը ավարտին է մոտեցնում Իրաքի անվտանգության պատասխանատվությունն այս երկրի իշխանություններին հանձնելու գործընթացը։


Իր ելույթի մյուս հատվածում նախագահը հորդորեց Կոնգրեսին մի կողմ դնել կուսակցական տարբերությունները եւ լուծել երկրի առջեւ ծառացած բյուջետային խնդիրը, լուծելու համար նաեւ պատերազմի վետերանների համար այս օրերին առկա խնդիրները։
Օբամայի խոսքերով, Իրաքի պատերազմից տուն դարձող ամերիկացի զինվորականները վերադառնալու են քաղաքացիական կյանք, ովքեր ՝՝զինված են հմտություններով, կարգապահությամբ ու կազմակերպվածությամբ, որոնք օգտակար են լինելու երկրի ներկա տնտեսական մարտահրավերները դիմակայելու համար։

XS
SM
MD
LG