Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը կոչ է անում երկրում շարունակել համատարած շինարարությունը


Բարաք Օբամա
Բարաք Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է երկրի ենթակառույցների շինարարությունը շարունակելու մասին մի օրինագիծ, ըստ որի հազարավոր բանվորներ ու ճարտարագետներ չեն կորցնի իրենց աշխատանքը։ Օբամայի խոսքերով, այս օրինագիծը նաեւ թույլ չի տա, որ 7 միլիոն ուսանողների տրվող դաշնային վարկերի տոկոսադրույքները կրկնապատկվեն։

Իր ամենշաբաթյա ուղերձի ժամանակ Օբաման ասաց, թե ինքն արդեն մի քանի ամիս է հորդորում Կոնգրեսին հետ վերցնել պատերազմի համար նախատեսված, սակայն այժմ արդեն չկիրառվող գումարների կեսը՝ ԱՄՆ-ի տարածքում կիրառելու համար։ Նրա խոսքերով, այստեղ հարյուր հազարավոր շինարարներ պատրաստ կանգնած են՝ ճանապարհներ, կամուրջներ ու թունելներ կառուցելու համար։ Նա նաեւ կոչ է արել Կոնգրեսին ֆինանսական օգնություն տրամադրել այսօրվա բիզնեսի համար ամենակարեւոր մասնագիտություններն ընտրած եւս 2 միլիոն ուսանողների։

Հանրապետական կուսակցության պատասխան ուղերձով հանդես է եկել Ներկայացուցիչների պալատի անդամ Էնն Մարի Բըրքլը, ասելով, թե առողջապահության բնագավառում փոփոխություններ իրականացնելու իր ծրագրով Օբաման ավելի է ծանրացնում երկրի արդեն ծանր իրավիճակը։

XS
SM
MD
LG