ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գալիք շաբաթ հանդիպում է ունենալու Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, հանդիպման ընթացքում երկու պետությունների առաջնորդները քննարկելու են Արևելյան Եվրոպայում անվտանգության ապահովման գործին Միացյալ Նահանգների հանձնառությունը:
Հանդիպումը, ըստ Սպիտակ տան հաղորդագրության, կայանալու է Վարշավայում, որտեղ նշվելու է Լեհաստանում կոմունիստական ժամանակաշրջանի ավարտի 25-րդ տարեդարձը:
ԱՄՆ-ի նախագահ Օբամայի Եվրոպա կայանալիք այցելությունը կավարտվի հունիսի 6-ին Նորմանդիայում, որտեղ նա կմասնակցի Երկրորդ աշխարհամարտի ընթացքում դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Նորմանդիայում Երկրորդ աշխարհամարտի ընթացքում դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահ Օբաման չի նախատեսում հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ՝ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամում Ռուսաստանի ներգրավվածության հետևանքով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ստեղծված լարվածության պատճառով: