Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման քննադատել է հանրապետականներին «START» պայմանագրի վավերացումը հետաձգելու համար


Նախագահ Օբաման քննադատել է հանրապետականներին «START» պայմանագրի վավերացումը հետաձգելու համար
Նախագահ Օբաման քննադատել է հանրապետականներին «START» պայմանագրի վավերացումը հետաձգելու համար

ԱՄՆ–ի նախագահը քննադատել է Սենատի հանրապետականներին, որոնք աշխատում են հետաձգել քվեարկությունը Ռուսաստանի հետ միջուկային սպառազինությունների կրճատման պայմանագրի վերաբերյալ։

Ամենշաբաթյա իր ուղերձում ԱՄՆ–ի նախագահն ասել է, որ հանրապետականները հաշվի չեն առնում միջուկային դիվանագիտության մասին հանգուցյալ նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքերը՝ «Վստահիր, բայց ստուգիր»։

Օբաման ասել է, որ եթե Սենատն այս տարի չհաստատի Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը, ԱՄՆ–ի հսկիչները հնարավորություն չեն ունենալու ստուգել, արդյոք Ռուսաստանը հետևում է միջուկային սպառազինությունների զինանոցը 30 տոկոսով կրճատելու իր պարտավորություններին։

Նախագահն ասել է նաև, որ եթե Սենատը գործողություններ չձեռնարկի այդ ուղղությամբ, դա կարող է հարցականի տակ դնել Ռուսաստանի կողմից այլ հարցերում, օրինակ՝ Իրանի միջուկային ծրագրերի հարցում Վաշինգտոնին տրամադրվող օժանդակությունը։

XS
SM
MD
LG