Մատչելի հղումներ

Օբաման ստորագրելու է Իսրայելի անվտանգության մասին օրենքը


Օրենքի ստորագրության արարողությունը կանցկացվի հանրապետական հավանական թեկնածու Միթ Ռոմնիի կողմից շաբաթ օրն Իսրայել կայանալիք այցից առաջ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը ստորագրելու է Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև ռազմական կապերի ամրապնդմանն ուղղված մի օրենք:

Սպիտակ տանը օրենքի ստորագրության արարողությունը կանցկացվի հանրապետական հավանական թեկնածու Միթ Ռոմնիի կողմից շաբաթ օրը Իսրայել կայանալիք այցից առաջ, որի ընթացքում Մասաչուսեթսի նախկին նահանգապետը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

Ռոմնին նախկինում քննադատության է ենթարկել նախագահ Օբամային` Իսրայելի և այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար:

Նախագահ Օբաման նախատեսում է ձեռք բերել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների համար վճռորոշ դեր ունեցող մի քանի նահանգում, ներառյալ Ֆլորիդայում, բնակվող հրեաների աջակցությունը, որոնք մտահոգություններ ունեն նախագահի կողմից Իսրայելին աջակցություն ցուցաբերելու հանձնառությամբ:

ԱՄՆ-ի նախագահն այցելել է Իսրայել 2008 թվականի նախագահական ընտրարշավի ժամանակ, սակայն երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Իսրայել այցելություն չի կատարել:
XS
SM
MD
LG