Մատչելի հղումներ

Իսրայելի վարչապետը մտահոգված է Իրանի և միջազգային հանրության միջև լարվածության նվազեցմամբ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույին, երկու պետությունների ղեկավարների միջև հանդիպման ժամանակ հիմնական քննարկման հիմնական առարկան կդառնա Իրանի խնդիրը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույին:

Սպասվում է, որ երկու պետությունների ղեկավարների միջև հանդիպման ժամանակ հիմնական քննարկման հիմնական առարկան կդառնա Իրանի խնդիրը:

Օբամայի հետ հանդիպման ընթացքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախատեսում է զգուշացնել ԱՄՆ-ի նախագահին այն մասին, որ անկարելի է վստահել Իրանի դիվանագիտական «հաճոյախոսություններին»:

Իսրայելի վարչապետը պատրաստվում է հորդորել ԱՄՆ-ի առաջնորդներին շարունակել Թեհրանի նկատմամբ գործադրվող ճնշումը՝ վերջինիս կողմից միջուկային ռումբ ստեղծելու հնարավորության կանխման նպատակով:

Իսրայելի վարչապետը մտահոգված է Իրանի և միջազգային հանրության միջև լարվածության նվազեցմամբ: Նեթանյահուն պնդում է, որ Իրանն օգտագործում է բառերը՝ այդ երկրի տնտեսությանը մեծ վնաս հասցնող պատժամիջոցները թեթևացնելու և միջուկային զենք ստեղծելու համար լրացուցիչ ժամանակ շահելու նպատակով:
XS
SM
MD
LG