ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդիպում է անցկացրել երկրի տեխնոլոգիական առաջատար 12 ընկերությունների ղեկավարների հետ։
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախագահ Օբաման ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է Միացյալ Նահանգներն առավել մրցունակ դարձնելու իր կողմից ներկայացված առաջարկները։
Կալիֆորնիա նահանգում անցկացված այս միջոցառման մասնակիցներից էին «Facebook» կայքի հիմնադիր Մարք Ցուկերբերգը, «Google» ընկերության գործադիր տնօրեն Էրիք Շմիդթը, ինչպես նաև «Apple» տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը։
Փակ դռների հետևում անցկացված այս հանդիպումը կազմակերպվել է Սան Ֆրանցիսկոյի շրջակայքում գտնվող առանձնատներից մեկում։
Նախագահ Օբաման ուրբաթ օրվա ընթացքում այցելելու է հարևան Օրեգոն նահանգում գտնվող «Intel» ընկերության կիսահաղորդիչների գործարանը։