ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցկացրել են կարճատև զրույց՝ Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման տարեդարձը տոնելու շրջանակներում ուրբաթ օրը աշխարհի մի շարք պետությունների առաջնորդների համար կազմակերպված ընդունելության ընթացքում:
Օբամայի և Պուտինի միջև զրույցի բնույթը եղել է ոչ պաշտոնական, տևել է 10-ից 15 րոպե, և կայացել է այն դղյակում, որտեղ աշխարհի տերությունների առաջնորդները մասնակցում էին ճաշի: Այս մասին տեղեկացրել է ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի օգնական Բեն Ռոուդսը:
Ռուսաստանի նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի համաձայն՝ Օբաման և Պուտինը մտքեր են փոխանակել Ուկրաինայում իրավիճակի շուրջ և այս երկրի արևելյան շրջաններում, որտեղ Ուկրաինայի անվտանգության ուժերը պայքար են մղում ռուսաստանամետ անջատողականների դեմ, շարունակվող ճգնաժամի մասին:
«Պուտինն ու Օբաման կարծիք են արտահայտել բռնությունների և ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտության մասին», - նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
ԱՄՆ-ի նախագահ Օբամայի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև զրույցն առաջինն է Ռուսաստանի կողմից այս տարվա սկզբին Ղրիմի բռնակցման ժամանակից: