ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հինգշաբթի օրը Սենագալ կատարվող իր այցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, թե բացառում է իր անձնական ներգրավումը Միացյալ Նահանգների հետախուզական գործակալությունների փախուստի մեջ գտնվող պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի գործին, քանի որ ակնկալում է, որ այլ երկրները «կենթարկվեն միջազգային օրենքին և ապաստան չեն տրամադրի փախուստի մեջ գտնվողին»:
Նախագահ Օբաման միաժամանակ ասել է, թե ինքը չի նախատեսում չափազանց մեծ ջանքեր գործադրել Սնոուդենին ձերբակալելու համար՝ շեշտելով, որ «29-ամյա հաքերին բռնելու համար կործանիչներ օդ չեն հանվի»:
ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե Սնոուդենի գործով ինքն անմիջական զրույց չի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, քանի որ, ըստ Օբամայի, ինքը «չպետք է դա անի»:
Մամուլի ասուլիսի ժամանակ Օբաման շեշտել է, որ երկու պետությունների հետ հարաբերություններում աշխատանքներ են տարվում շատ ավելի լուրջ խնդիրների շուրջ, և ինքը չի ցանկանում հայտնվել մի այնպիսի իրավիճակում, որտեղ անհրաժեշտ է «առևտրի դիմել՝ այդ անձին փոխանցելու համար»:
ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ ամենամեծ վնասը հասցվել է արտահոսքի սկզբնական փուլում, և Սնոուդենի ձերբակալությանը հասնելու հարցը կկարգավորվի իրավական սովորական ուղիների միջոցով, ինչը, ըստ Օբամայի, «տարբեր պետությունների իրավապահ մարմինների ծառայողների առօրյա աշխատանքի մաս է կազմում»: