Մատչելի հղումներ

Օբաման ստորագրել է «ֆինանսական ժայռից» խուսափելու մասին օրինագիծը


Կոնգրեսից փաստաթուղթն իր ստորագրության ներկայացնելուց հետո նախագահն ասել է, որ օրինագիծն իրենից ներկայացնում է Միացյալ Նահանգների «տնտեսությունն ամրապնդելուն ուղղված ևս մեկ քայլ»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հարուստ ամերիկացիների նկատմամբ ավելի բարձր հարկադրույքներ կիրառելու և միջին դասին պատկանող ամերիկացիներին տրամադրվող հարկային արտոնությունները պահպանելու մասին օրինագիծը՝ այսպիսով հետաձգելով պետական ծախսերի կրճատումները, որոնց ծավալը հասնում է միլիարդավոր դոլարների:

Նախագահ Օբաման ստորագրել է իրավական այս փաստաթուղթը չորեքշաբթի ուշ երեկոյան:

Կոնգրեսից փաստաթուղթն իր ստորագրության ներկայացնելուց հետո նախագահն ասել է, որ օրինագիծն իրենից ներկայացնում է Միացյալ Նահանգների «տնտեսությունն ամրապնդելուն ուղղված ևս մեկ քայլ»:

Արժույթի միջազգային հիմնադրամի կարծիքով, այնուամենայնիվ, այս ծրագիրը բավարար չէ՝ երկրի առջև կանգնած խնդիրները երկարաժամկետում լուծելու համար:

ԱՄՀ-ի խոսնակ Ջերի Ռասը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգների պետական ֆինանսների կայունությունն առանց «տնտեսական փխրուն վերականգնմանը հարված հասցնելու» համար դեռևս անհրաժեշտ է զգալի ջանքեր գործադրել:

Նախագահ Օբամայի կողմից ստորագրված համաձայնագրով նախատեսվում է բարձրացնել տարեկան 400 հազար դոլարից ավելի գումար վաստակող անհատների և ավելի քան 450 հազար դոլար համատեղ վաստակող ամուսնական զույգերի զույգերի նկատմամբ: Իրավական միջոցով նախատեսվում է նաև մեկ տարող երկարաձգել գործազրկության նպաստների վճարումը և բարձրացնել խոշոր ժառանգությունների նկատմամբ:

Փոխզիջում համարվող այս գործարքով նախատեսվում է նաև երկու ամսով երկարաձգել պաշտպանության և ներպետական ոլորտի ծախսային մասերում կրճատումների իրականացումը՝ այսպիսով հիմք նախապատրաստելով դեմոկրատների և հանրապետականների միջև ապագա պայքարի համար: Վերլուծաբանների համաձայն, առանց այս հարցերի շուրջ փողզիջման գալու կկիրառվեն 500 միլիարդ դոլար ծավալով ֆինանսական խնայողության միջոցները, որոնց հետևանքով ԱՄՆ-ի տնտեսություն կարող է վերադառնալ ճգնաժամը:
XS
SM
MD
LG