Մատչելի հղումներ

Օբաման ու Ռոմնին նախապատրաստվում են առաջին հեռուստաբանավեճի


Հասարակական կարծիքի վերջերս անցկացված հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ նախագահ Օբաման զգալիորեն առաջ է անցել Միթ Ռոմնիից այսպես կոչված «վճռորոշ» նահանգներից շատերում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և հանրապետական իր մրցակից Միթ Ռոմնին երկուշաբթի օրը չեն անցկացնելու հրապարակային որևէ միջոցառում՝ 2012 թվականի նախագահական ընտրարշավի հեռուստաբանավեճին նախապատրաստվելու պատճառով:

Նախագահ Օբաման և իր խորհրդականները հեռուստաբանավեճին նախապատրաստվելու նպատակով հավաքվել են Նևադա նահանգի հանգստավայրերից մեկում: Նահանգը Լաս Վեգաս քաղաքի մոտակայքում կիրակի օրն անցկացրել է 11 հազար մասնակից ունեցած հանրահավաք, որի ընթացքում կատակել է, թե ի համեմատ «բանավեճը լավ անցկացնող Միթ Ռոմնիի ինքը միջին մակարդակի բանավեճ անցկացնող է»:

Օբաման սակայն հույս է հայտնել, որ չորեքշաբթի կայանալիք բանավեճը չի վերածվի միայն հիշվող արտահայտությունների փոխանակման:

Նախագահական հանրապետական թեկնածու Միթ Ռոմինին չորեքշաբթի օրը կայանալիք վայր՝ Դենվեր նահանգի Կոլորադո քաղաք մեկնելուց առաջ երկուշաբթի օրը խորհրդականների հետ հանդիպում կանցկացնի իր հարազատ Մասաչուսեթս նահանգում:

Ռոմնիի հանրապետական դաշնակիցներից մեկը՝ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին վստահություն է հայտնել, որ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնին բանավեճը կանցկացնի այնքան բարձր մակարդակով, որ դա թույլ կտա իրեն «հեղաշրջել նախընտրական պայքարի ամբողջ ընթացքը»:

Հասարակական կարծիքի վերջերս անցկացված հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ նախագահ Օբաման զգալիորեն առաջ է անցել Միթ Ռոմնիից այսպես կոչված «վճռորոշ» նահանգներից շատերում: Այս նահանգների ընտրողների կողմից կայացված որոշումներից է հիմնականում կախված Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների արդյունքները:
XS
SM
MD
LG