ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և հանրապետական իր մրցակից Միթ Ռոմնին նախագահական ընտրություններին նախորդող մի քանի օրվա ընթացքում մեկնարկել են «արագընթաց ընտրարշավ» այն նահանգներում, որոնք կարևոր նշանակություն ունեն՝ ընտրությունների արդյունքները որոշելու համար:
Վիսկոնսին, Նևադա և Կոլորադո նահանգներում անցկացված հավաքներից հետո ուրբաթ օրը նախագահ Օբաման նախատեսում է ամբողջությամբ անցկացնել Օհայո նահանգում, որը կարևորագույն նշանակություն ունի նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրի համար: Օբաման նախատեսում է Օհայո նահանգն այցելել ընտրարշավի վերջին չորս օրերից յուրաքանչյուրի ընթացքում:
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնին ուրբաթ օրը կայցելի ինչպես Օհայո, այնպես էլ Վիսկոնսին նահանգները: Սպասվում է, որ Օհայո նահանգի Վեստ Չեսթեր քաղաքում նա կմիանա այնտեղ հանդիպումներ անցկացնող իր թիմակից Փոլ Ռայանի հետ:
Ռոմնիի նախընտրական շտաբի համաձայն, սպասվում է, որ այս հավաքը կայցելեն «մոտ 100» նահանգապետ, սենատոր, քաղաքագլուխ և այլ պաշտոնյաներ: Ընտրապայքարի վերջին օրերին հանրապետական թեկնածուն նախատեսում է հանդիպումներ անցկացնել Նյու Հեմփշիր, Այովա և Կոլորադո նահանգներում:
«Սենդի» փոթորկին նախապատրաստվելուն և դրա հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքների կազմակերպման համար ԱՄՆ-ի նախագահ Օբաման գովասանքի խոսքերի է արժանացել հանրապետական կուսակցության անդամ, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստիի և Նյու Յորքի քաղաքապետ, որևէ կուսակցության չհարող Մայքլ Բլումբերգից: Հասարակական կարծիքի հարցումներն այնուամենայնիվ վկայում են այն մասին, որ երկու թեկնածուներն ունեն ընտրողների կողմից հավանության արժանանալու գրեթե նույն հավանականությունը: