Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մի քանի նահանգում ավարտվել է քվեարկությունը


Ամերիկացիները քվեարկում են 2012 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում
Ամերիկացիները քվեարկում են 2012 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում

Մեկնարկել է ընտրողների և Ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկը

Ավարտին է մոտենում Միացյալ Նահանգներում 2012 թվականի ընտրապայքարը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս պահի դրությամբ հաղթանակ է տարել Վերմոնտ, Իլինոյս, Կոնեկտիկուտ, Մեյն, Դելավեր, Ռոդ Այլենդ, Մերիլենդ, Մասաչուսեթս և Միչիգան նահանգներում, ինչպես նաև ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կոլումբիա շրջանում:

Նախագահի թեկնածու Միթ Ռոմնին ըստ նախնական տվյալների հաղթանակ է տարել Կենտուկի, Ինդիանա, Արևմտյան Վիրջինիա, Օկլահոմա, Թենեսի, Ջորջիա, Ալաբամա և Արկանզաս նահանգներում:

Ընտրողների կոլեգիայի անդամների ձայների հարաբերակցությունն այս պահի դրությամբ.
Օբամա՝ 80 ձայն, Ռոմնի՝ 82 ձայն:

«Ամերիկայի Ձայն»-ը շարունակում է հետևել և թարմացնել էջը՝ ներկայացնելով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերջին արդյունքները:
XS
SM
MD
LG