ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և 2012 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում իր մրցակից Միթ Ռոմնին քննադատության են ենթարկել միմյանց` էներգետիկայի ոլորտի քաղաքականությունում ունեցած դիրքորոշումների համար:
Այովա նահանգում եռօրյա ընտրարշավ անցկացնող նախագահ Օբաման ընտրարշավի երկրորդ օրը բացասական է արտահայտվել Ռոմնիի քաղաքականության մասին, որը հանդես է գալիս հողմային էլեկտրաէներգիայի ոլորտում գործող ձեռնարկություններին հարկային արտոնությունների տրամադրման դեմ: Օբաման նշել է, որ Այովա նահանգում օգտագործվող էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսն արտադրվում է հողմային էլեկտրակայաններում:
Այս ընթացքում Օհայո նահանգում շրջագայություն կատարող Միթ Ռմոնին մեղադրել է Բարաք Օբամային «ածխային պատերազմ» մեկնարկելու մեջ: Ածուխով հարուստ նահանգի ընտրողներին Ռոմնին խոստացել է, որ իրեն նախագահական երկու ժամկետով ընտրելու դեպքում Միացյալ Նահանգները մինչև 2021 թվականը կվերածվի էներգետիկայի տեսակետից անկախ պետության:
Միթ Ռոմնին և Օբամայի այլ ընդդիմախոսներ պնդում են, որ նախագահի կողմից իրականացվող էներգետիկական քաղաքականության արդյունքում երկրում նվազել է աշխատատեղերի թիվը և գրանցվել է էլեկտրաէներգիայի գների աճ: