Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման քննադատել է հանրապետականների ծրագրերը


ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի Հանրապետական կուսակցության կողմից նոյեմբեր ամսին անցկացվելիք ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը վերականգնելու դեպքում, կուսակցությունը շարունակելու է Միացյալ Նահանգներում «աղետալի տասնամյակի» բերած քաղաքականության իրականացումը։

Շաբաթ օրը շաբաթական իր դիմումում նախագահն ասել է, թե հանրապետականների «Խոստում Ամերիկային» ծրագիրը պարունակում է «հնամաշ» գաղափարներ, որոնք ներառում են ամենահարուստ ամերիկացիների համար հարկային զեղչեր, ինչպես նաև երկրում ֆինանսական ոլորտի և հատուկ հետաքրքրություններ հետապնդող խմբերի վերահսկողության թուլացում։

Հանրապետականների ծրագրում կոչ է արվում նվազեցնել կառավարության կողմից իրականացվող կարգավորման աստիճանը, դադարեցնել նախագահ Օբամայի առողջապահական ծրագիրը և նրա վարչակազմի կողմից ընդունված տնտեսական խթանման միջոցների փաթեթը։

XS
SM
MD
LG