Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը պահանջում է արագացնել նավթի արտանետումը կանգնեցնելու աշխատանքները


Օբաման ասում է, թե այժմ առաջնային նպատակը պայթյունի արդյունքում վնասված խողովակից արտանետումը կանգնեցնելն է

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասում է, թե ինքը չի հանգստանա, քանի դեռ Մեքսիկայի ծոցում նավթի զանգվածային արտանետումը չի դադարել եւ աղտոտված օվկիանոսը չի մաքրվել ձյութից ու նավթից։

Օբաման ասում է, թե այժմ առաջնային նպատակը պայթյունի արդյունքում վնասված խողովակից արտանետումը կանգնեցնելն է, ինչի վրա աշխատում են ճարտարագետներն ու գիտնականները՝ փորձելով հնարավորինս արագ գտնել դրա համար տեխնոլոգիական ու տեխնիկական ամենալավ միջոցները։


Օբաման նաեւ խիստ խոսքեր ասած նավթի հանքի մատույցի սեփականատեր Բրիթիշ Փեթրոլիում, Թրանսօշըն եւ Հոլիբըրթըն ընկերությունների հասցեին, նշելով, որ Սենատի լսումների ժամանակ նրանց տված բացատրությունները ՝՝տարօրինակ ներկայացում՛՛ էր։


XS
SM
MD
LG