ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնում կառաջադրի սենատոր Չաք Հեյգելի թեկնածությունը:
Հանրապետական կուսակցության ազդեցիկ ներկայացուցիչները նախօրեին արդեն իսկ նշել են, որ 66-ամյա Հեյգելին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու ճանապարհին կսպասի բավականին բարդ հարցաքննություն, որը կկենտրոնանա Իսրայելի և Իրանի շուրջ Հեյգելի զբաղեցրած դիրքորոշման վրա:
Սենատոր Հեյգելը նախկինում դեմ էր արտահայտվել Իրանի նկատմամբ միակողմանի գործողություններ ձեռնարկելուն: Որոշ քննադատներ կասկածի տակ են առնում նաև այն հանգամանքը, թե որքանով է սենատորը սատարում Իսրայելին աջակցելու հարցը:
Սպասվում է նաև, որ որպես Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնի թեկնածու նախագահ Օբաման կառաջադրի հակաահաբեկչության գծով իր խորհրդական Ջոն Բրենանին:
Նախագահ Օբաման Բրենանի թեկնածությունը ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում առաջին անգամ նախատեսել էր 2009 թվականին, սակայն Բրենանը հանել էր իր թեկնածությունը՝ հարցաքննման վիճահարույց մեթոդների կիրառման հետ իր ունեցած առնչության քննադատության պատճառով:
Ջոն Բրենանը երկար ժամանակ աշխատել է ԿՀՎ-ում՝ նախկինում զբաղեցնելով Սաուդյան Արաբիայում գործակալության ղեկավարի պաշտոնը: Իր թեկնածությունը նույնպես ենթակա է ԱՄՆ-ի Սենատի հաստատման:
Հիշեցնենք, որ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրեուսը հրաժարական էր ներկայացրել անցյալ տարվա նոյեմբեր ամսին այն բանից հետո, երբ դաշնային մարմինների կողմից անցկացված հետաքննության արդյունքում բացահայտվել էր վերջինիս ունեցած արտամուսնական կապը: