ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ի բոլոր զինծառայողները դուրս են բերվելու Իրաքից մինչև այս տարվա ավարտը:
Այս հայտարարությամբ նախագահը հանդես է եկել Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ստորաբաժանումների ներկայությունը երկարաձգելու վերաբերյալ անցկացված ինտենսիվ բանակցություններից հետո՝ հետևելով Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ տեսակոնֆերանսի անցկացմանը:
Նախագահ Օբաման վերահաստատել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում իր հանձնառությանը, իսկ Իրաքի վարչապետն անդրադարձել է Իրաքի ժողովրդի՝ սեփական ապագան իր ուժերով կառուցելու ցանկությանը:
ԱՄՆ-ի նախագահը նշել է, թե այժմ կարող է վերջնականապես ասել, որ իրաքյան պատերազմն ավարտվել է:
«Այսօր կարող եմ հայտնել, որ, իմ խոստումի համաձայն, Իրաքում տեղակայված մեր բոլոր զինծառայողները տուն կվերադառնան մինչև այս տարվա ավարտը: Սկզբից մոտ ինը տարի անց Ամերիկան ավարտի է հասցնում պատերազմն Իրաքում», - ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: