Մատչելի հղումներ

Օբամա. «Նորարարությունն առանցքային է տնտեսական վերականգնման համար»


Օբամա. «Նորարարությունն առանցքային է տնտեսական վերականգնման համար»
Օբամա. «Նորարարությունն առանցքային է տնտեսական վերականգնման համար»

«Նորարարությունները և դրանց գործնական կիրառումը առանցքային են ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման և նոր աշխատատեղեր ստեղծելու համար»։

Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոսել է ամենշաբաթյա իր ուղերձում՝ նշելով, որ ցանկանում է հասարակության ուշադրությունը հրավիրել ամերիկյան նորարարական այն ընկերությունների վրա, որոնք կիրառում են նոր տեխնոլոգիաներ՝ արդյունաբերության նոր ճյուղերում նոր աշխատատեղեր և հնարավորություններ ստեղծելու համար։

Գալիք մի քանի օրվա ընթացքում Օբաման ներկայացնելու է այն ընկերությունները, որոնք, իր խոսքերով, «մրցակիցներից առավել լավ նորարարական լուծումներ գտնելով, իրենց աշխատողներին առավել լավ կրթություն տրամադրելու և գերազանց ենթակառուցվածք ստեղծելու միջոցով նպաստում են Ամերիկայի ապագա հաղթանակներին»։

Օբաման նշել է նաև, որ կրթության և հետազոտությունների ոլորտները ֆինանսավորելու համար անհրաժեշտ է բարեփոխել կառավարության աշխատանքը և կրճատել ավելորդ ծախսերը։

Որպես Միացյալ Նահանգներում գործարարության զարգացման և աշխատատեղեր ստեղծելու իր հանձնառություն, նախագահ Օբաման նշել է հետազոտություններ իրականացնող առևտրային կազմակերպությունների համար իր կողմից առաջարկված հարկային արտոնությունները։

XS
SM
MD
LG