Մատչելի հղումներ

Նախագահ Օբամային կոչ են արել մասնակցել Հիրոշիմայում կայանալիք գագաթաժողովին


Աշխարհի պետությունների ներկայիս և նախկին հինգ ղեկավարներ կոչ են անում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային միանալ իրենց` Հիրոշիմայում կայանալիք Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների ժողովին:

ԱՄՆ-ի ոչ մի նախագահ պաշտոնավարման ժամանակ երբևէ չի այցելել Ճապոնիայի այդ քաղաքը, որի վրա 1945 թվականին ԱՄՆ-ը նետել էր առաջին միջուկային ռումբը:

Հանդիպմանը մասնակցելու կոչը նախագահ Օբամային ուղղել են Խոհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան, Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Ֆրեդերիք դե Քլերքը և Կոստա Ռիկայի նախկին նախագահ Օսկար Արիաս Սանչեսը: Արևելյան Թիմորի ներկայիս նախագահ Խոսե Ռամոս-Հորտան նույնպես ստորագրել է այդ կոչը:

Նախագահ Օբաման չի հայտնել նոյեմբեր ամսին կայանալիք ամենամյա հանդիպմանը մասնացկելու մտադրության մասին: Սակայն նա Ճապոնիա է այցելելու նոյեմբերի 13-ից 14-ը` Ասիական և Խաղաղօվկիանոսյան երկրների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու համար:

XS
SM
MD
LG