Մատչելի հղումներ

Նախագահ Օբամայի խորհուրդը հայրերին


Նախագահ Օբամայի խորհուրդը հայրերին
Նախագահ Օբամայի խորհուրդը հայրերին

Միացյալ Նահանգներում անցկացնող Հայրերի տոնի կապակցությամբ նախագահ Բարաք Օբաման հիշեցրել է բոլոր հայրերին, որ երեխաներն ունեն իրենց անշահախնդիր սիրո կարիքը: Հայրերի տոնը նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը։

Իր ամենշաբաթյա ուղերձում նախագահ Օբաման ասել է, որ առանց հոր մեծանալու հանգամանքը խթանել է իրեն աշխատել է՛լ ավելի քրտնաջան՝ գործադրելով բոլոր ջանքերը իր դուստրեր Մալյային և Սաշային մեծացնելու համար։

Նախագահ Օբամայի համաձայն, իրեն հիմնականում մեծացրել են Հավայան կղզիներում այն ժամանակ բնակվող իր պապն ու տատը։ Օբաման նշել է, որ ինքը միշտ փորձել է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ իր կյանքը, եթե հայրն ապրեր իրենց հետ։

Նախագահը շեշտել է, որ երեխաներն իրենց ծնողներից պետք է հետևողականություն և կարգապահություն սովորեն, ինչը հետագայում կօգնի նրանց զարգացնել պատասխանատվության սեփական զգացումը։

Բարաք Օբաման ասել է նաև, որ ներկայիս տնտեսական մարտահրավերների պատճառով որոշ ընտանիքների դրությունը բարդացել է, սակայն ինքը և բոլոր հայրերը պետք է ներդնեն առավելագույն ջանքեր` իրենց ընտանիքներին ապահով կյանք երաշխավորելու համար։

XS
SM
MD
LG