ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր շնորհավորանք է հղել Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի մահմեդական համայնքներին:
ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Միշելն ու ես ցանկանում ենք Էյդի կապակցությամբ շնորհավորել Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի մահմեդական համայնքները»:
«Ռամադանը ընտանիքների և համայնքների համար նվիրվածության, խորհելու և մերձավորներին օգնություն ցուցաբերելու ժամանակ է, որի ընթացքում աշխարհում միլիոնավոր մարդիկ, ոգեշնչված, հարգանքի տուրքն են մատուցում իրենց հավատքին՝ կյանքի անբարենպաստ պայմաններում գտնվողներին օգնության հասնելու միջոցով: Այս տարի շատերն անցկացրել են այս ամիսը՝ խիզախությամբ փորձելով ապահովել առաջին անհրաժեշտության պարագաները և պահպանել հիմնական ազատությունները», - ասում է նախագահ Օբաման:
«Միացյալ Նահանգները շարունակելու է սատարել իրենց, ինչպես նաև բոլոր մարդկանց արժանապատվությունն և իրավունքները՝ սկսած Աֆրիկյան Եղջյուր թերակղզում բնակվող քաղցած երեխայից մինչև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ազատություն պահանջող երիտասարդը», - եզրափակում է իր ուղերձը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: