ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, թե «հիասթափված» է Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու հանգամանքով:
Նախագահ Օբաման, մասնակցելով ամերիկյան «Էն-Բի-Սի» հեռուստաընկերության «Երեկոյան շոու» ծրագրում, ասել է, թե չնայած Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև կնքված չէ հանցագործներին հանձնելու համաձայնագիր, սակայն Միացյալ Նահանգներն անցյալում փորձել է համագործակցել Ռուսաստանի հետ նման գործերի շուրջ:
ԱՄՆ-ի նախագահը բացի այդ ասել է, որ «Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ հետ է անցնում դեպի «սառըպատերազմյան» մտածելակերպ»՝ հավելելով, որ կշարունակի հիշեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սառը պատերազմի անցյալում մնալու հանգամանքի մասին:
Բարաք Օբաման հաստատել է նաև Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում գալիք ամիս կայանալիք «Մեծ քսանյակին» մասնակցելու իր ծրագրերը, սակայն որևէ տեղեկություն չի հայտնել այն մասին, թե արդյոք կանցկացնի առանձին հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ:
Պատասխանելով Ռուսաստանում վերջերս ընդունված «միասեռական քարոզչությունը» արգելող նոր օրենքի մասին հարցին՝ Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ որևէ կերպ չի կարող հանդուրժել միասեռականների նկատմամբ խտրականություն նախատեսող օտարերկրյա օրենքները: Օբաման սակայն հիշեցրել է, որ Ռուսաստանը միակ երկիրը չէ, որտեղ ընդունվել են նման օրենքներ:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նախօրեին հայտնել է, որ Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին և պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ուրբաթ օրը բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Արտգործնախարարության խոսնակի համաձայն, կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի և զինաթափման մասին նոր ՍՏԱՐՏ պայմանագրի շուրջ առկա խնդիրները:
Անդրադառնալով Վաշինգտոնում կայանալիք բանակցություններին՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ «Կրեմլը սպասում է բավականին լարված քննարկում»:
Ռյաբկովի համաձայն, երկու պետությունները «կանգնել են բավականին մեծ թվով սուր, վիճահարույց և դժվարին հարցերի առջև»:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև պահպանվում են տարաձայնությունները Սիրիայում շարունակվող հակամարտության հարցում, որի ընթացքում Ռուսաստանը սատարում է նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը, իսկ Միացյալ Նահանգներն օժանդակություն է տրամադրում Ասադի դեմ պայքարող ապստամբներին: