Մատչելի հղումներ

Օբաման հաղթանակ է տարել ընտրություններում


Նախնական գնահատականների համաձայն, հանրապետական թեկնածու Ռոմնին պարտություն է կրել

ԱՄՆ-ի 2012 թվականի նախագահական ընտրությունների նախնական գնահատականների համաձայն, երկրի նախագահի պաշտոնում վերընտրվել է ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման՝ պարտության մատնելով հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին:

Վերջին գնահատականների համաձայն, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Օբաման հավաքել է Ընտրիչների կոլեգիայի 275 ձայն, մինչդեռ իր մրցակիցը ստացել է 203 ձայն:

Ըստ նախնական գնահատականների, Օբաման հաղթանակ է տարել Կոլումբիա շրջանում՝ մայրաքաղաք Վաշինգտոնում, ինչպես նաև 20 նահանգում, ներառյալ ընտրությունների արդյունքների համար կարևոր նշանակություն ունեցող Օհայո, Այովա, Նյու Հեմփշիր և Փենսիլվանիա նահանգները: Ռոմնին իր հերթին հաղթանակած է տարել 23 նահանգում՝ ներառյալ «տանտանվող» Հյուսիսային Կարոլինա և Ինդիանա նահանգները:

Ֆլորիդա և Վիրջինիա նահանգներում ընտրությունների արդյունքներն այնքան հավասար էին, որ անհնար էր անմիջապես անվանել հաղթողին:
XS
SM
MD
LG