ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, շարունակելով Աֆրիկայի պետություններ կատարվող իր շրջագայությունը, ուրբաթ օրը կուղևորվի Հարավային Աֆրիկա:
Հարավային Աֆրիկա ուղևորվելուց առաջ Միացյալ Նահանգների նախագահը կեզրափակի Սենեգալ կատարվող իր այցը, որտեղ պարենային անվտանգությանը նվիրված միջոցառման շրջանակներում հանդիպում կունենա Արևմտյան Աֆրիկայի գործարարների և գյուղատնտեսության ոլորտի առաջնորդների հետ:
Նախագահ Օբաման նախօրեին հանդիպում է ունեցել Սենեգալի նախագահ Մեքի Սալի հետ, որից հետո հուզական այցելություն կատարել է Աֆրիկայից դեպի Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմ ստրուկներին տեղափոխող նավերի մեկնարկային կետ Գորի կղզի:
Դեռևս պարզ չէ, թե արդյոք Օբամայի աֆրիկյան շրջագայության հարավաֆրիկյան մասի շրջանակներում կկայանա մայրաքաղաք Պրետորիայի հիվանդանոցների մեկում ծանր վիճակում գտնվող ռասայական խտրականության դեմ պայքարի լեգենդ Նելսոն Մանդելայի այցելությունը: ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնյաների համաձայն, նախագահ Օբաման ամենայն հավանականությամբ կայցելի Մանդելայի ընտանիքին:
Նախագահ Օբաման ուրբաթ օրվա երկրորդ կեսին կայցելի «Ռոբեն Այլենդ» կալանավայրը, որտեղ Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ, 94-ամյա Մանդելան ազատազրկման մեջ անցկացրել էր գրեթե երկու տասնամյակ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին հարգանքի տուրք է մատուցել Հարավային Աֆրիկայի վատառողջ նախկին նախագահին՝ «աշխարհի հերոս» անվանելով նրան:
Միացյալ Նահանգներ վերադառնալուց առաջ նախագահ Օբաման կեզրափակի աֆրիկյան իր շրջագայությունը՝ այցելելով Տանզանիա: