Մատչելի հղումներ

«Կոնգրեսը պետք է սատարի ուսուցիչներ աշխատանքի ընդունելու ծրագիրը»


Օբամա. «Ուսուցիչների 300 հազար հաստիք կրճատվել է 2009 թվականից, իսկ Միացյալ Նահանգների Կոնգրեսը որևէ գործողության չի դիմել՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ»

«Ուսուցիչների 300 հազար հաստիք կրճատվել է 2009 թվականից, իսկ Միացյալ Նահանգների Կոնգրեսը որևէ գործողության չի դիմել՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ»:

Այս մասին ամենշաբաթյա իր ուղերձում ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ հավելելով, որ «Կոնգրեսի գրեթե ամեն հանրապետական դեմ է արտահայտվել աշխատատեղերի ստեղծման նպատակ հետապնդող՝ իր կողմից ներկայացված օրինագծին, որը թույլ կտար վերադարձնել աշխատանքն ուսուցիչներին և կասեցնել լրացուցիչ աշխատատեղերի կրճատումները»:

Նախագահի համաձայն, փոխարենը հանրապետականները քվեարկել են հարուստներին և գերհարուստներին հարկային արտոնություններ տրամադրելու տնեսական ծրագրի օգտին:

Օբաման ասել է նաև, որ ԱՄՆ-ի Սպիտակ տունը մեկնարկել է դպրոցների բարելավմանն ուղղված նախաձեռնություններ, ներառյալ մաթեմատիկայի և բնական գիտությունների ուսումնասիրման կրթական ծրագրերի մեջ կատարվող ներդրումները և քոլեջների միլիոնավոր ուսանողներին տրամադրվող ֆինանսական օգնությունը:

Հանրապետական կուսակցության ամենշաբաթյա ուղերձում Միսուրի նահանգից կոնգրեսական Վիքի Հարցլերը քննադատության է ենթարկել դեմոկրատներին և Օբամային, քանի որ ԱՄՆ-ի Կոնգրեսին չի հաջողվել վերականգնել այս տարի սաստիկ երաշտից մեծ վնասներ կրած գյուղացիներին օգնություն տրամադրելուն ուղղված ծրագրերի գործողությունը:

Նման ծրագրերի վերականգմանն ուղղված օրինագիծ ընդունվել էր հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի կողմից, սակայն ԱՄՆ-ի Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, օգոստոսին արձակուրդ գնալու պատճառով աշխատանքը դադարեցնելուց առաջ այս օրինագծի շուրջ քվեարկություն չի անցկացրել:
XS
SM
MD
LG