Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման հաստատել է Պակիստանում անօդաչու օդանավերի միջոցով հարվածների մասին տեղեկությունները


«MQ-9 Reaper» անօդաչու օդանավ (արխիվային լուսանկար)
«MQ-9 Reaper» անօդաչու օդանավ (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հաստատել անօդաչու օդանավերի միջոցով Պակիստանում հասցվող հարվածների մասին տեղեկությունները և հիմնավորել դրանց իրականացումը:

Հանդես գալով երկուշաբթի երեկոյան անցկացված առցանց «ընդհանուր ժողովի» ժամանակ, նախագահ Օբաման ասել է, որ անօդաչու օդանավերի միջոցով հասցվող հարվածներն իրականացվում են «ալ-Քայիդա»-ի և դրա հետ համատեղ գործող կազմակերպությունների ուղղությամբ, և հարվածներից շատերն իրականացվում են Աֆղանստանի հետ Պակիստանի սահմանամերձ կիսաինքնավար տարածքներում:

Նախագահ Օբաման հայտնել է, որ անօդաչու օդանավերն օգտագործվում են «բարձր ճշգրտությամբ հարվածներ» հասցնելու նպատակով՝ հավելելով, որ նման գործողություններն իրականացվում են դժվար հասանելի վայրերում գործող ահաբեկիչների դեմ ուղղված գործողությունների շրջանակներում:

Արձագանքելով Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությանը՝ Պակիստանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ, չնայած նման հարձակումների մարտավարական առավելությունների, դրանք «անօրինական, ոչ արդյունավետ և անընդունելի են»:

Մինչև նախագահ Օբամայի կողմից արված հայտարարությունը, ԱՄՆ-ի իշխանությունները երբեք չէին հաստատել Պակիստանում զինյալների դեմ անօդաչու օդանավերի միջոցով իրականացվող հարձակումների շուրջ տեղեկությունները:

XS
SM
MD
LG