Մատչելի հղումներ

Բլյուզ ոճի երաժշտության համերգ՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանը


Բլյուզ ոճի երաժշտության համերգ՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը երեքշաբթի ուշ երեկոյան անցկացված համերգի ընթացքում հնարավորություն է ունեցել ցուցադրել երաժշտական իր տաղանդը:

Նախագահ Օբամայի և առաջին տիկին Միշել Օբամայի կողմից հյուրընկալված՝ բլյուզ երաժշտությանը նվիրված համերգի ավարտին հանրաճանաչ բլյուզ երգիչ Բի Բի Քինգի հետ միասին Բարաք Օբաման կատարել է «Sweet Home Chicago»՝ ԱՄՆ-ի նախագահի երկրորդ հարազատ քաղաքին նվիրված բլյուզ ոճի դասական երգերից մեկը:

Համերգին մասնակցել են նաև բլուզ երաժշտության ևս մեկ առասպել՝ Բադի Գայը, ինչպես նաև «Ռոլինգ Սթոունզ» խմբի մենակատար Միք Ջագերը:

«Աֆրոամերիկացիների պատմությանը նվիրված միամսյակը տոնելու ընթացքում բլյուզ երաժշտությունը հիշեցնում է, որ մենք վերապրել ենք շատ ավելի դժվարին ժամանակներ: Այդ իսկ պատճառով ես՝ ոչ միայն որպես երկրպագու, այլև որպես նախագահ, հպարտ եմ այստեղ հյուրընկալելու այս կատարողներին», - նշել է ԱՄՆ-ի նախագահը:

XS
SM
MD
LG