ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել գալիք ամսվա ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնելու մասին ծրագրերը:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, Օբաման այնուամենայնիվ նախատեսում է այցելել Սանկտ Պետերբուրգում սեպտեմբեր ամսին կայանալիք «Մեծ քսանյակ»-ի հանդիպումը: Հանդիպումից հետո սակայն ԱՄՆ-ի նախագահը Մոսկվա ուղևորվելու փոխարեն նախատեսում է ուղևորվել Շվեդիա:
Օբամայի վարչակազմի զայրույթը վերջերս առաջացրել էր այն հանգամանքը, որ Ռուսաստանի իշխանություններն անցյալ շաբաթ ժամանակավոր ապաստան էին տրամադրել ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենին:
ԱՄՆ-ի նախագահը դիմել էր Ռուսաստանի իշխանություններին փախուստի մեջ գտնվող Սնոուդենին Միացյալ Նահանգներին փոխանցելու խնդրանքով, սակայն Օբամայի խնդրանքն անտեսվել էր նախագահ Պուտինի կողմից: