ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Միացյալ Նահանգների կառավարության 2014 թվականի բյուջեում առաջարկում է իրականացնել հարուստների հարկադրման և սոցիալական ապահովության նպաստների հաշվառման փոփոխություններ:
Նախագահի կողմից ներկայացված ծրագիրն այնուամենայնիվ չի բավարարում Միացյալ Նահանգների երկու կուսակցությունների անդամներին:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, նախագահ Օբամայի բյուջեն նախատեսում է գալիք տասը տարվա ընթացքում գրեթե 2 տրիլիոն դոլարով նվազեցնել բյուջեի պակասորդը՝ նոր երամուտների և կրճատումների համակցման միջոցով:
Նախագահ Օբաման առաջարկում է կրճատել բյուջեի ծախսերը՝ վերացնելով կամ նվազեցնելով հարուստ ամերիկացիներին և խոշոր ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունները, ինչպես նաև տարեկան մեկ միլիոն դոլարից ավելի վաստակող անձանց նկատմամբ սահմանել առնվազն 30 տոկոս կազմող եկամտահարկ:
Օբամայի կողմից ներկայացված բյուջեի նախագիծը ներառում է նաև կրճատումներ սոցիալական ապահովման և «Մեդիքեր» համակարգերում, որոնք օժանդակություն են տրամադրում տարեց ամերիկացիներին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետական անդամները դեմ են հանդես գալիք հարկերի բարձրացման, քանի որ այս տարվա սկզբին վերջիններս արդեն համաձայնության էին եկել Սենատի դեմոկրատների հետ՝ հարուստ ամերիկացիների նկատմամբ հարկադրույքները բարձրացնելու շուրջ:
Նախագահ Օբամայի գլխավորած դեմոկրատական կուսակցության անդամներն իրենց հերթին զայրացած են նախագահի կողմից գնաճի հաշվարկման փոփոխված բանաձևի անցնելու առաջարկության պատճառով, ինչը, նրանց համաձայն, կհանգեցնի սոցիալական ապահովության նպաստներ ստացողներին տրամադրվող չափի նվազեցման:
Նախագահ Օբամայի համաձայն, առաջարկված նախագիծը բյուջեի պակասորդի նվազեցման իդեալական ծրագիր չէ՝ պնդելով սակայն, որ այն թույլ կտա հաղթահարել «ճգնաժամի հետևանքով ընդունվող կարճաժամկետ որոշումների արատավոր շրջանակը»: