Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման պետական այցով ժամանել է Լոնդոն


Նախագահ Օբաման պետական այցով ժամանել է Լոնդոն
Նախագահ Օբաման պետական այցով ժամանել է Լոնդոն

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանել է Լոնդոն, որտեղ հանդիպումներ է անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ, իսկ երեքշաբթի երեկոյան նրան պետական ընթրիքի է ընդունելու թագուհի Էլիզաբեթը։ Բարաք Օբաման մեկնել է Դուբլինից նախատեսվածից կես օր շուտ, քանի որ Իսլանդիայում հրաբխի պատճառով առաջացած մոխրի դեպի Իռլանդիա շարժվելու հանգամանքը անվտանգության մտահոգություններ է առաջ բերել։

Երկուշաբթի ուշ երեկոյան ժամանելով Լոնդոն` նախագահ Օբաման և առաջին տիկին Միշել Օբաման Մեծ Բրիտանիա իրենց այցի ընթացքում առաջին գիշերն անցկացրեցին Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ի դեսպանի տանը։ Նախագահն ու առաջին տիկինը երեքշաբթի գիշերը կհյուրընկալվեն Բուքինգհեմյան պալատում։

Նախագահը երեքշաբթի օրը հանդիպում կանցկացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ։ Սպասվում է, որ հանդիպման ընթացքում երկու պետությունների ղեկավարները, Ֆրանսիայում այս շաբաթ «Մեծ ութնյակի» հանդիպմանն ընդառաջ, կքննարկեն տնտեսական և անվտանգության խնդիրներ։

Նախագահ Օբաման հանդիպելու է նաև Մեծ Բրիտանիայի ընդդիմության առաջնորդ Էդ Միլիբանդի հետ և խոսելու է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների առջև։

Բազմաթիվ կարծիքների համաձայն, այս այցի ընթացքում նախագահ Օբաման փորձելու է նոր թափ հաղորդել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերություններին։

XS
SM
MD
LG