ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրն «ահաբեկչական հարձակում» է որակել Բոստոնի մարաթոնի ժամանակ իրականացված ռմբային հարձակումները:
ԱՄՆ-ի Սպիտակ տանն անցկացված ասուլիսի ժամանակ նախագահ Օբաման ասել է, թե Բոստոնում իրականացված հարձակումները «սարթսափելի և թուլամորթության մասին վկայող» արարք են:
«Ամեն անգամ, երբ ռումբեր են օգտագործվում խաղաղ բնակչության ուղղությամբ, դա ահաբեկչական հարձակում է: Մենք սակայն դեռևս չգիտենք, թե ով և ինչու է իրականացրել այս հարձակումները: Արդյոք հարձակումները ծրագրվել և իրականացվել են օտարերկրյա կամ երկրի ներսում գործող ահաբեկչական կազմակերպության կողմից, թե չարագործ անհատների կողմից: Սա այն է, ինչ մենք դեռևս չգիտենք, և հետաքննությունը դեռ նոր է սկսվում», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Բոստոնում կատարված ահաբեկչական հարձակումների հետաքննությունը գլխավորող ՀԴԲ-ի գործակալ Ռիք Դելորյեի համաձայն, ստացվում են «մեծածավալ հուշումներ», և քննիչները կշարունակեն բացահայտել հարձակման հետքերը՝ «ուր էլ որ դրանք տանեն»:
«Հետաքննությունը կիրականցվի ամբողջ աշխարհով մեկ: Մենք կհասնենք մոլորակի ցանկացած վայր՝ հայտնաբերելու համար նրանց, ովքեր պատասխանատու են այս զարհուրելի հանցագործության համար, և կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք ենթարկվեն պատասխանատվության», - ասել է հարձակումների հետաքննությունը գլխավորող ՀԴԲ-ի գործակալը: