Նախագահ Օբաման ուրբաթ օրը «աններելի» է անվանել օրենսդիրների կողմից պետական բյուջեի լայնածավալ կրճատումները կանխելու անկարողությունը:
Հանդես գալով ուղերձով ԱՄՆ-ի Սպիտակ տանը՝ նախագահ Օբաման «անմիտ և կամայական» է անվանել 85 միլիարդ դոլար ծավալով պետական ծախսերի ավտոմատ կրճատումը՝ հավելելով, որ այդ կրճատումները վնաս կհասցնեն երկրի տնտեսությանը և աշխատանքից կզրկեն բազմաթիվ մարդկանց:
Նախագահ Օբաման ասել է, որ ուրբաթ գիշեր ուժի մեջ մտնող ծախսերի կրճատմամբ հասցվող վնասը կաճի այնքան ժամանակ, որքան ուժի մեջ կմնան նման կրճատումները:
ԱՄՆ-ի նախագահն այս հաղորդագրությամբ հանդես է եկել ուրբաթ օրվա սկզբին հանրապետական և դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող օրենսդիրների հետ ունեցած հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են պետական բյուջեի «սեկվեստրացիա» անվանումը կրող ավտոմատ ծախսերի ուժի մեջ մտնելը կանխելու ճանապարհները:
Նախագահ Օբամայի և օրենսդիրների միջև անցկացված հանդիպումը հիմնականում գնահատվել է որպես խորհրդանշական, քանի որ կրճատումներից խուսափելու վերջին օրինագիծը նախօրեին չի արժանացել ԱՄՆ-ի Սենատի հավանության:
Նախագահ Օբամայի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյներն ասել է, որ պետական ծախսերի ուժի մեջ մտնելուց առաջ որևէ նոր լուր հնարավոր չէ հաղորդել:
Ներկայացուցիչների պալատի խոսնակը վերահաստատել է հանրապետականների դիրքորոշումը: Այս դիրքորոշման համաձայն, հարկերի ավելացումը չի կարող ներառվել պետական բյուջեի վերաբերյալ որևէ գործարքի մեջ: