Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ:
«Բոլոր ամերիկացիների անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ: Միացյալ Նահանգները մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարատև հարաբերությունները և դարձել է ավելի հզոր երկիր՝ շնորհիվ միլիոնավոր ամերիկացների, ովքեր հպարտությամբ են հիշում, որ ձեր երկիրն իրենց նախնիների երկիրն է», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:
«Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխադարձ սիրո և հարգանքի կապերն ինչպես միշտ հզոր են, և մենք հետամուտ ենք լինելու գալիք տարիների ընթացքում է՛լ ավելի զարգացնելու մեր համագործակցությունը», - ասված է ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական ուղերձում: