Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահին


ԱՄՆ-ի նախագահ Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, իր ուղերձում նախագահ Օբաման ասել է, որ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարության օրերին Միացյալ Նահանգներն արժանին է մատուցում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա պատմական կապերին, որոնք սկիզբ են առնում Հայաստանի անկախացումից շատ առաջ:

«Որպես մի ազգ, որը հարստացվել է հայկական ծագում ունեցող ամերիկացիների մի քանի սերունդների ներդրումով, Միացյալ Նահանգները հպարտ է ձեզ հետ միասին ընթանալ դեպի ժողովրդականացում, բարօրություն և խաղաղություն տանող ճանապարհով», - նշել է ԱՄՆ-ի նախագահի ուղերձում:

«Գործընկերությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ամուր է, բարեկամությունը մեր ժողովուրդների միջև՝ հարաճուն», - ասված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նախագահ Օբամայի շնորհավորական ուղերձում, որը եզրափակվում է Հայաստանի ազգային տոնի առիթով լավագույն բարեմաղթանքներով:

XS
SM
MD
LG