Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորում է Հայաստանի Անկախության տոնը


Շնորհավորելով Հայաստանի Անկախության տոնը` ԱՄՆ-ի նախագահն ասել է. « Միացյալ Նահանգների ժողովուրդը միանում է հայ ժողովրդին` նշելու Հայաստանի Անկախության օրը:

Այս առիթով մենք մեր գնահատանքն ու հարգանքն ենք հայտնում հայ ժողովրդի ոգու ու նվաճումների և աշխարհով մեկ ունեցած ձեռքբերումների վերաբերյալ: Միացյալ Նահանգները հպարտանում է մեր երկրների պատմական կապերով ու բարեկամությամբ և որպես պատիվ ընդունում հայկական ծագումով ամերիկացիների բազմաթիվ ներդրումները մեր երկրում: Շնորհավորում եմ Ձեր ազգային տոնի առթիվ”:»

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը նույնպես տեղեկացնում է, որ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ նախագահին իրենց շնորհավորանքն են ուղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ինչպես նաև բազմաթիվ այլ պետությունների ղեկավարներ:

XS
SM
MD
LG