Մատչելի հղումներ

Օբաման Ալյասկայում կրկին անդրադարձել է երկրագնդի ջերմացման խնդրին


Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջինն է, որ այցելել է Ալյասկայի Արկտիկական հատվածը։ Նա շարունակում է ընդգծել եղանակային փոփոխությունների դեմ անհապաղ միջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Օբաման բավարար չի համարում համաշխարհային ջերմացման շուրջ զուտ խոսելու հանգամանքը և անձամբ այցելում է համապատասխան վայրեր՝ տեսնելու այդ ամենը. «Սառցադաշտը վերջին երկու հարյուրամյակներում երկուս ու կես կիլոմետր է կորցրել, սակայն դրա հալոցքի արագությունը յուրաքանչյուր տարի նկատելիորեն մեծանում է»:

Երեքշաբթի օրը Ալյասկայի Էքզիթ անվանումը կրող սառցադաշտ այցելելով և մոտորանավակով Քենայի Ֆյորդս ազգային զբոսայգով շրջելուց հետո, ԱՄՆ-ի ղեկավարը ավելի շեշտեց եղանակային փոփոխություններին շուտափույթ հակազդելու անհրաժեշտության մասին իր ուղերձը:

Աշխարհի ռեսուրսների հաստատությունից Սամ Ադամսը նշում է, որ եղանակային փոփոխություններն այսօր շարունակվում են. «Սառցադաշտերի հալոցքը և պատմության ընթացքում դրանց վիճակը ամենախոցելի կետում են՝ որպես եղանակային փոփոխությունների հետևանք»:

Իբրև իր եռօրյա այցելության վերջին քայլ, նախագահ Օբաման այցելեց հեռավոր ձկնորսական գյուղեր, որոնք հողային կորուստներ ունեն բարձրացող ծովի մակարդակի պատճառով, մի բան, որը փոխում է նրանց սովորական կենսակերպը:

Չորեքշաբթի ձկնորսական Դիլինգհամ քաղաքում հանդիպումների ընթացքում Օբաման շեշտեց, շրջակա միջավայրի շուրջ առկա խնդիրների պայմաններում, բնակիչների ապրելակերպի պահպանման անհրաժեշտությունը. «Այս մարդկանց կենսակերպը ներկայացնում է նաև ԱՄՆ-ի միանգամայն կարևոր մի բնական պաշար: Այդ պատճառով մենք դադարեցրինք այս տարածաշրջանում նավթի ու գազի պաշարների որոնման աշխատանքները»:

Ալյասկա կատարած իր շրջագայության ընթացքում նախագահ Օբաման շարունակաբար շեշտում էր ապագա սերունդների համար շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտությունը.

«Մենք ցանկանում ենք համոզված լինել, որ մեր թոռները կկարողանան տեսնել այս ամենը», - ասել է Օբաման:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG