ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հերքում է ֆրանսիական «Le Monde» պարբերականի որոշ մեղադրանքներ Ֆրանսիայում իրականացված լրտեսական գործունեության մասին:
ԱՄՆ-ի հետախուզության հարցերով տնօրեն Ջեյմս Քլեփերի կողմից հրապարակված հայտարարության համաձայն, «Le Monde»-ում հրապարակված հաղորդագրությունը «պարունակում է ոչ ճիշտ և մոլորեցնող տեղեկություններ Միացյալ Նահանգների կողմից օտարերկրյա պետություններում իրականացվող հետախուզական գործունեության վերաբերյալ»:
Քլեփերը «կեղծիք» է անվանել «Le Monde»-ում երկուշաբթի օրը հրապարակված հոդվածն այն մասին, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայությունը հավաքագրել է Ֆրանսիայի ավելի քան 70 միլիոն քաղաքացու հեռախոսազրույցների և էլեկտրոնային նամակների մասին տվյալներ: Նրա համաձայն, ԱՄՆ-ի կողմից հավաքված հետախուզական տվյալներն «այն տվյալներն են, որոնք հավաքում են բոլոր պետությունները՝ ահաբեկչության և այլ վտանգների դեմ պայքարի շրջանակներում»:
Այս ընթացքում Մեքսիկայի իշխանություններն են սկսել հետաքննություն անցկացնել գերմանական «Der Spiegel» շաբաթաթերթում ներկայացված տեղեկությունների շուրջ, որոնց համաձայն ԱՄՆ-ի ԱԱԳ-ը 2010 թվականից սկսել էր ընթերցել Մեքսիկայի պաշտոնյաների էլեկտրոնային նամակագրությունը:
Մեքսիկայի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Չոնգը հադնես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ինքը կարգադրել է մեկնարկել հետաքննությունը՝ պարզելու համար, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից իրականացվել են լրտեսական նման գործողություններ, և արդյոք այս գործողություններին հանցակից են եղել Մեքսիկայի պաշտոնյաներ: