Մատչելի հղումներ

Նախագահ Օբամա. երեխաներին լավագույն կրթությամբ ապահովելը տնտեսական անհրաժեշտություն է


Նախագահ Օբամա. երեխաներին լավագույն կրթությամբ ապահովելը տնտեսական անհրաժեշտություն է
Նախագահ Օբամա. երեխաներին լավագույն կրթությամբ ապահովելը տնտեսական անհրաժեշտություն է

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ԱՄՆ–ի երեխաներին լավագույն կրթությամբ ապահովումը «տնտեսական անհրաժեշտություն է»։

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահը նշել է, որ 21–րդ դարում ամերիկյան հասարակության համար ամենավնասակար երևույթը ԱՄՆ–ի երեխաներին աշխարհի լավագույն կրթությամբ չապահովելն է։

ԱՄՆ–ի նախագահն ասել է, որ իր վարչակազմը նպատակ է դրել մինչև 2020 թվականը քոլեջի շրջանավարտների համամասնության ցուցանիշը հասցնել աշխարհում ամենաբարձր մակարդակին։

Նա հայտարարել է պետական և մասնավոր հատվածների նոր գործընկերության ձևավորման մասին, որի նպատակը համապատասխան ոլորտի մասնագետների պահանջարկ ունեցող ձեռնարկություններում համայնքային քոլեջներ ավարտածներին աշխատանքի տեղավորելն է։

Նշելով կրթության ոլորտի ծախսերը կրճատելու հանրապետականների ջանքերը՝ ԱՄՆ–ի նախագահը նշել է, որ չի ցանկանում «տնտեսել՝ երեխաների կրթության հաշվին»։

XS
SM
MD
LG