Մատչելի հղումներ

Հունիս ամսին ԱՄՆ-ում բացվել են սպասվածից ավելի քիչ թվով աշխատատեղեր


ԱՄՆ-ի տնտեսության մասնավոր ճյուղին պատկանող ընկերություններում այս ամսվա ընթացքում բացվել է նոր 13 հազար աշխատատեղ, ինչը սակայն ավելի քիչ է, քան տնտեսագետները կանխատեսում էին։

Տնտեսագիտական հետազոտությունները ցույց էին տվել նախապես, որ հունիսին մասնավոր ճյուղն առաջարկելու էր 6Օ հազար աշխատատեղ։

13 հազարը նաեւ կտրուկ անկում է նշանակում մայիսին գրանցված նոր 57 հազար աշխատատեղից հետո։

Եկող ուրբաթ օրը ամենամսյա զեկույցով հանդես կգա ԱՄՆ-ի կառավարությունը, որը հավանաբար կներկայացնի տնտեսության արտադրողական ու շինարարական ճյուղերում 11Օ հազար աշխատատեղերի կրճատման մասին տեղեկություններ։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հայտարարել էր, թե երկրի տնտեսությունը ամրապնդվելու փուլում է, սակայն ընդունել էր նաեւ անցյալ երկու տարիների ընթացքում փակված երկու միլիոն աշխատատեղերի պատճառով ամերիկացիների շրջանում առկա մտահոգությունները։

XS
SM
MD
LG