Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը դրած Էնթոնի Վայներն ընդունել է կանանց իր անպարկեշտ լուսանկարներն ուղարկելու փաստը նույնիսկ նման գործողությունների հետևանքով 2011 թվականին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում իր տեղը կորցնելուց հետո:
Վայներն իր խոստովանությունը ներկայացրել էր այն բանից հետո, երբ ասեկոսեներ տարածող կայքերից մեկում հրապարակվել էր իր կողմից անցյալ տարի երիտասարդ մի կնոջ ուղարկված սեռական բացահայտ բովանդակությամբ տեքստային հաղորդագրություններն ու լուսանկարները:
Խոստովանության ժամանակ ԱՄՆ-ի նախկին կոնգրեսական Վայների կողքին կանգնած է եղել իր տիկին Հումա Էբեդինը, որը ԱՄՆ-ի նախորդ արտգործնախարար Հիլարի Քլինթընի ամենամերձավոր խորհրդականներից է:
Էբեդինն ասել է, թե իր ամուսինն ԱՄՆ-ի Կոնգրեսից հեռանալուց առաջ և հետո թույլ է տվել «զարհուրելի սխալներ», սակայն պնդել է, թե սիրում և ներել է Վայներին:
Վայներն ասել է, որ չի նախատեսում հանել իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ուղղությամբ վարվող ընտրապայքարից, որի ընթացքում դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացվող թեկնածուի նախնական ընտրությունները կկայանան այս տարվա սեպտեմբերին:
«Նյու Յորք Թայմս» պարբերականը սակայն չորեքշաբթի օրը հրապարակված խմբագրական հոդվածում հորդորել է Վայներին դադարեցնել ընտրարշավը:
Էնթոնի Վայներն այս տարվա մայիս ամսին Նյու Յորքի քաղաքագլխի թեկնածության համար մեկնարկած ընտրապայքարի արդյունքում փոքր առավելություն է ձեռք բերել ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող իր վեց այլ մրցակցի նկատմամբ: