Միացյալ Նահանգները ցանկանում է , որ Ուկրաինան դառնա եվրոպական բարգավաճ երկիր, որը ինքնուրույն է կարողանում հասնել հաջողությունների երկրի տնտեսության, քաղաքական և սոցիալական ոլորտների կառուցման գործում:
Այս մասին Ուկրաինա կատարվող այցի ավարտին ասել է Կիևում ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
«Միացյալ Նահանգները հպարտ է, որ կարող է աջակցություն տրամադրել Ուկրաինայի ժողովրդին, որը սկսում է երկրի կառուցումը: Այժմ մեկնարկում են երկրի «բուժման», մաքրման և կառուցապատման աշխատանքները: Մենք սատարում ենք արդար ընտրությունների արդյունքում երկրի կառավարումը ստանձնած Պետրո Պորոշենկոյի քաղաքականությունը: Հուսով ենք, որ Ուկրաինան, ինչպես ցանկանում է, եվրոպական բարգավաճ երկիր կդառնա», - ասել է Նուլանդը:
ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Ուկրաինայի տնտեսական կայունացման և երկրի արևելքի համար նախատեսված հատուկ ծրագրերի իրականացման նպատակով Միացյալ Նահանգներն արդեն իսկ հատկացրել է 48 միլիոն դոլար:
«Ուկրաինայի և միջազգային հանրության համար այժմ առաջնահերթ է նպաստել երկրում իշխանության ապակենտրոնացմանը, էներգետիկական անվտանգության և Ուկրաինայի քաղաքական անկախության ամրապնդմանը», - շեշտել է Նուլանդը:
ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Նուլանդը Կիևում հունիսի 10-ին անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում հատուկ շեշտել է Ռուսաստանի կողմից իր սահմանով զինյալներին սպառազինություն և նյութեր տեղափոխել թույլ տալու անթույլատրելիությունը:
«Բրյուսելում մենք հորդորել ենք նախագահ Վլադիմիր Պուտինին մեկնարկել աշխատանքը Ուկրաինայի իշխանությունների հետ», - ասել է Նուլանդը՝ հավելելով. «Ռուսաստանի մասին մեր կարծիքը կազմելու ենք վերջինիս գործերի, այլ ոչ թե մտադրությունների հիման վրա»: