Միացյալ Նահանգների արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդն ուրբաթ օրը հրաժարվել է որևէ մեկնաբանություններ ներկայացնել ըստ էության գաղտնալսված և համացանցում տեղադրված մասնավոր հեռախոսազրույցի վերաբերյալ, որի ընթացքում զրուցակիցներից մեկը նվաստացնող արտահայտություն է կատարել Եվրամիության հասցեին:
Նուլանդն ուրբաթ օրը լրագրողներին ասել է, թե չի նախատեսում մեկնաբանություններ ներկայացնել «դիվանագիտական անհատական հեռախոսազրույցի կապակցությամբ»: Նա սակայն «բավականին տպավորիչ մասնագիտական աշխատանք» է անվանել հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ դրա որակը բավականին բարձր է:
«YouTube» կայքում հրապարակված ձայնագրության մեջ Միացյալ Նահանգների արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայթեթի ձայները հիշեցնող ձայներով խոսող զրուցակիցները քննարկում են միջազգային հանրության կողմից Ուկրաինայում ծավալված ճգնաժամը կարգավորելուն ուղղված ջանքերը: Հեռախոսազրույցի ձայնագրության ընթացքում Վիկտորիա Նուլանդի ձայնը հիշեցնող ձայնով խոսող զրուցակիցը գռեհիկ արտահայտություն է հնչեցնում՝ արտահայտելու համար Եվրամիության դիրքորոշումն անտեսելու անհրաժեշտության մասին իր կարծիքը:
Այս միջադեպին անդրադարձել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին, որի համաձայն նման գործողությունները Ռուսաստանի կողմից օգտագործվող հրապարակումների մեթոդների նոր «ցածր կետ են»:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը և իր գործընկեր, ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին նշել են, որ ԱՄՆ-ի դիվանագետների միջև ենթադրաբար տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին տեղեկությունները առաջինը սկսել էր տարածել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Ռոգոզինի օգնական Դմիտրի Լոսկուտովը սակայն հայտնել է «Ասոշիեյթիդ Փրես» գործակալությանը, որ ո՛չ Ռոգոզինը, ո՛չ էլ Ռուսաստանի պետական մարմինները որևէ առնչություն չունեն ձայնագրության հրապարակման հետ:
Այս ընթացքում ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Նուլանդը «մաքուր ֆանտաստիկա» է անվանել Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի հասցեին հնչեցված մեղադրանքները, որոնց համաձայն Կիևում ԱՄՆ-ի դեսպանության տարածքում պատրաստություն են անցնում «ուկրաինացի հակակառավարական զինյալները»:
Նման մեղադրանքներ Միացյալ Նահանգների հասցեին հնչեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարածաշրջանային ինտեգրման գծով խորհրդական Սերգեյ Գլազևը՝ Ռուսաստանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ուրբաթ օրն անդրադարձել է գաղտնալսված նյութի հրապարակմանը վերաբերող իրավիճակին: Մերքելի խոսնակի համաձայն, կանցլերը «միանգամայն անընդունելի» է անվանել մեկնաբանությունները՝ միաժամանակ գովասանքի խոսքեր ուղղելով ԵՄ-ի արտաքին և անվտանգության գծով հանձնակատար Քեթրին Էշթոնին: