Մատչելի հղումներ

Նորվեգացի Բյորնդալենը կպայքարի օլիմպիական 13-րդ մեդալի համար


Բյորնդալենը երկու օր առաջ նվաճել էր ոսկե մեդալ՝ դառնալով 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ոսկե մեդալի անհատական ամենատարեց մեդալակիրը

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի երրորդ օրվա ընթացքում Նորվեգիայի օլիմպիական հավաքականի մարզիկ Օլե Բյորնդալենը կպայքարի իր օլիմպիական 13-րդ մեդալի համար:

40-ամյա մարզիկը մասնակցելու է 12,5 կիլոմետր բիաթլոնի հետապնդնման մրցումներում:

Բյորնդալենը երկու օր առաջ նվաճել էր ոսկե մեդալ՝ դառնալով 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ոսկե մեդալի անհատական ամենատարեց մեդալակիրը:

Ձմեռային օլիմպիական խաղերի երրորդ օրվա ընթացքում մարզիկները կպայքարեն մեդալների համար դահուկասահքի ևս երկու մրցումներում, ինչպես նաև տղամարդկանց չմուշքավազքի մրցումներում:

Նորվեգիան մինչ այժմ առաջատար դիրքեր է զբաղեցնում ձմեռային օլիմպիական այս խաղերի ընթացքում նվաճած մեդալների թվով, և հավասար պայքար է մղում ԱՄՆ-ի ու Նիդեռլանդների հետ՝ նվաճած ոսկե մեդալների առումով:

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ընդհանուր առմամբ խաղարկվում է 98 ոսկե մեդալ, ինչը 12-ով գերազանցում է Վանկուվերի ձմեռային օլիմպիադայի ընթացքում խաղարկված ոսկե մեդալներից:
XS
SM
MD
LG