Մատչելի հղումներ

Հյուսիսային Իռլանդիայում կաթոլիկ խռովարարները հարձակվել են ոստիկանների վրա


Բողոքականների շքերթ Հյուսիսային Իռլանդիայում (արխիվային լուսանկար)
Բողոքականների շքերթ Հյուսիսային Իռլանդիայում (արխիվային լուսանկար)

Հյուսիսային Իռլանդիայի ամենամեծ երկրորդ քաղաքում՝ Լոնդոնդերրիում շաբաթ օրը տեղի են ունեցել խռովություններ այն բանից հետո, երբ բողոքականների կողմից անցկացվող շքերթը չափազանց մոտ է անցել կաթոլիկներով բնակեցված թաղամասերից:

Ոստիկանության խոսնակի համաձայն, բողոքականների կողմից պատմական իրադարձությունները, մասնավորապես Մեծ Բրիտանիայի հաղթանակները նշող շքերթ անցկացնելուց հետո իռլանդացի կաթոլիկ խռովարարները ոստիկանության ծառայողների ուղղությամբ դյուրավառ նյութերից պատրաստված ռումբեր են նետել, կողոպտել և կրակի մատնել մեքենաներ:

Ոստիկանության խոսնակի համաձայն, խռովությունների պատճառով տուժածներ չկան, ձերբակալվել է չորս մարդ:

Հյուսիսային Իռլանդիայում խռովությունները սովորաբար տեղի են ունենում բողոքականների կողմից շքերթների անցկացման ամենամյա ժամանակահատվածի ընթացքում:

Երեսուն տարի տևած կրոնական հողի վրա բռնություններից հետո Հյուսիսային Իռլանդիայում ստորագրվել է «Ավագ Ուրբաթի» խաղաղության պայմանագիր, որի արդյունքում ստեղծվել է հնարավորություն Հյուսիսային Իռլանդիայի գլխավոր ասամբլեայի կազմում ընդգրկել բողոքականներին, որոնք ցանկանում են այս տարածքը թողնել Մեծ Բրիտանիայի կազմում, և կաթոլիկ հանրապետականներին, որոնք ցանկանում են ազատել Հյուսիսային Իռլանդիան բրիտանական կառավարությունից և մտնել Իռլանդիայի Հանրապետության կազմի մեջ:

XS
SM
MD
LG