Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան խոստացել է շարունակել արբանյակների արձակումը


Քիմ Ջոնգ Ունը «շեշտել է արբանյակների արձակումը շարունակելու անհրաժեշտությունը՝ երկրի գիտության, տեխնոլոգիայի և տնտեսության զարգացման համար»

Հյուսիսային Կորեայի ղեկավար Քիմ Ջոնգ Ունը խոստացել է շարունակել դեպի տիեզերք արբանյակների արձակումը:

Հյուսիսային Կորեան ընդամենը մի քանի օր առաջ հաջողությամբ իրականացրել է գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռի գործարկումը, ինչը դատապարտվել է միջազգային հանրության կողմից:

Հանդես գալով Փխենյանի Քիմ Իլ Սունգի անվան հրապարակում անցկացված հավաքի մասնակիցների առջև՝ Քիմ Ջոնգ Ունը «շեշտել է արբանյակների արձակումը շարունակելու անհրաժեշտությունը՝ երկրի գիտության, տեխնոլոգիայի և տնտեսության զարգացման համար»:

Հրթիռի հաջող գործարկումը թույլ է տվել Հյուսիսային Կորեային մեկ քայլ առաջ կատարել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի միջոցով Միացյալ Նահանգների տարածքը խոցելուն ուղղված իր նպատակի իրականացման ուղղությամբ: Ըստ փորձագետների, այս նպատակին հասնելու համար Հյուսիսային Կորեային անհրաժեշտ է իրականացնել մի շարք լրացուցիչ փորձարկումներ:

Սեուլի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ուրբաթ օրը ներկայացրել է իր կանխատեսումն այն մասին, որ որպես հաջորդ քայլ Փխենյանը կարող է միջուկային զենքի փորձարկում իրականացնել:

Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարար Յու Վու-իքը հայտնել է լրագրողներին, որ հետախուզական տվյալների համաձայն, Փխենյանն արդեն իսկ պատրաստ է միջուկային փորձարկում իրականացնելուն, որի հավանականությունը «շատ բարձր է»:

Հյուսիսային Կորեան նախկինում՝ 2006 և 2009 թվականներին միջուկային զենքի փորձարկումներ է իրականացրել գործողության բարձր շառավիղ ունեցող հրթիռների փորձարկումներից հետո մեկ ամսվա ընթացքում:
XS
SM
MD
LG