Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան հաստատել է ԱՄՆ-ի քաղաքացու ձերբակալությունը


Հյուսիսային Կորեայում ձերբակալված ԱՄՆ-ի քաղաքացի Մերիլ Նյումանն իր մատնահետքն է դնում փաստաթղթի վրա, Փխենյան, 30 նոյեմբերի 2013 թ.
Հյուսիսային Կորեայում ձերբակալված ԱՄՆ-ի քաղաքացի Մերիլ Նյումանն իր մատնահետքն է դնում փաստաթղթի վրա, Փխենյան, 30 նոյեմբերի 2013 թ.

Պաշտոնական Փխենյանը տեղեկացրել է, թե Նյումանը խոստովանել է խաղաղ բնակիչների սպանությունները և Հյուսիսային Կորեայի ժողովրդի դեմ իրականացված այլ հանցագործություններ

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի քաղաքացու ձերբակալության փաստը: Նրանց համաձայն, Մերիլ Նյումանը «ներողություն է խնդրել Կորեական պատերազմի ժամանակ ենթադրյալ հանցագործությունների համար և իր վերջին այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի դեմ իրականացված թշնամական գործողությունների համար»:

Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության պետական կենտրոնական հեռուստատեսությունը շաբաթ օրը հաղորդել էր, որ Մերիլ Նյումանը ենթադրաբար փորձում էր «հանդիպում ունենալ Կորեական պատերազմը վերապրած զինծառայողների հետ, որոնք նրա հրամանատարությամբ վերապատրաստություն են անցել՝ ԿԺԺՀ-ի դեմ ռազմական գործողությունների իրականացման համար»:

Պաշտոնական Փխենյանը տեղեկացրել է, թե Նյումանը խոստովանել է խաղաղ բնակիչների սպանություններն ու Հյուսիսային Կորեայի ժողովրդի դեմ իրականացված այլ հանցագործություններ:

85-ամյա Մերիլ Նյումանը զբոսաշրջության էր գնացել Հյուսիսային Կորեա և հոկտեմբերի 26-ին դուրս էր բերվել երկրից դուրս չվերթի պատրաստվող ինքնաթիռից:
XS
SM
MD
LG